 |
Հարգելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ
1997թ դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարության N-593 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց բուժօգնության և սպասարկման կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացնող և կանոնակարգող մի կառույց` Պետական Առողջապահական Գործակալությունը: |
Պետական Առողջապահական Գործակալության ստեղծմամբ ներդրվեց բուժօգնություն իրականացնող հաստատությունների հետ պայմանագրային փոխհարաբերություններ, իսկ ավելի ուշ մշակվեց եւ ներդրվեց, 2002թ ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած, տեղեկատվական - հաշվետվական նոր համակարգ: Վերոնշյալ բոլոր միջոցառումները անշուշտ նպաստեցին բուժօգնության և սպասարկման արդյունավետության բարձրացմանը և բնակչության առողջական վիճակի բարելավմանը:
Այդ նպատակին կծառայի նաեւ Պետական Առողջապահական Գործակալության կայքը, որը կբարձրացնի պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման սկզբունքների, ծավալների եւ մեթոդների վերաբերյալ մեր հայրենակիցների տեղեկացվածությունը, կօգնի պետական կառավարման մարմիններին, առողջապահության կազմակերպիչներին եւ բժշկական հասարակությանը առավել մոտիկից ուսումնասիրել առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, քննարկել ներդրված մոդելների արդյունավետությունը, ինչպես նաեւ ծանոթանալ հանրապետության բուժ. հաստատությունների գործունեության ցուցանիշներին:
Հուսով եմ, որ բոլորիս համատեղ ջանքերով կհաղթահարվեն դեռեւս առկա դժվարությունները, կբարձրացվի բժշկագիտության եւ բուժսպասարկման մակարդակը Հայաստանում` ի նպաստ ներկա եւ ապագա սերունդների :
ՀՀ ԱՆ Պետական Առողջապահական Գործակալության պետ
Արա Տեր-Գրիգորյան բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
|
|
| |
|
|
 |
| |
| 2011-08-05 USIS- Ստոմոտոլոգիական դեպքերի հաշվառման ավտոմատացված տեղեկատվական համակարգ | | Ըստ N 1456 - Ա ,,27,, հուլիս 2011թ հրամանի, 2011 թվականի օգոստոսի 1-ից հետո ավարտված դեպքերի համար հիմք ըն
... ամբողջը>> | | | | 2011-06-23 Կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման համակարգի ներդրումը | | Կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման համակարգի ներդրման հիմնական &... ամբողջը>> | | | |
|
|
|
| |
|
|
 |
| |
|
|